Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են    

23 փետ 2024 12:17

Չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու եթե Հայաստանը կարիքն ունենա կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո

Չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու եթե Հայաստանը կարիքն ունենա կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքոՈչ ոք չի կարող քննադատվել իր բանակի կարողությունները ավելի զարգացնելու համար, այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։

«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը:

Այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:

Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների:

ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,-ասաց Ֆրանսիայի ԶՈւ նախարարը։

Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ Փարիզ այցի ժամանակ ստորագրվել է վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության հեռանկարները․ «Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի»։
Գաղտնիք չեմ բացում։ Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, դրանք գործածելը բավական հեշտ է։ Մեկ քննարկում արդեն ունեցել ենք, որ հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն։ Պարոն նախարարի հետ խոսել ենք։ Ես ընդամենը ներկայացնում եմ ֆրանսիական հնարավորությունները՝ և սպառազինության, և վերապատրաստման։ Բայց այստեղ կա նաև արտադրության հարցը»,- ասել է նա։

Լըկորնյուի խոսքերով՝ առաջիկայում GM-200 ռադարներ կմատակարվեն

Նախարարը շեշտել է, որ ամեն անգամ խոսել են պաշտպանական զենքերի մասին. «Երբ տեսնում եմ որոշ պատմություններ, որ այստեղ ու այնտեղ ներկայացվում են, հիշեցնեմ՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի»։

Նա նաև ընդգծել է. «Իրականում եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա։ Հետևաբար, սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր