Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 փետ 2024 12:57

Տագնապի հիմք են հանդիսանում Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները

Տագնապի հիմք են հանդիսանում Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարություններըՑեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը Lemkin Institute for Genocide Prevention Նիկոլ Փաշինյանին կոչ է անում չնպաստել Ալիևի կողմից առաջ քաշվող գաղափարների հիմնավորմանը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայաստան» խմբացկության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության հօգուտ Ադրբեջանի գործելը:

Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։

Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»:

Հղումը և այս հատվածն անգլերենով` մեկնաբանություններում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր