Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

28 փետ 2024 14:00

ՌԴ-ի տեսակետները հնչում են Բելառուսի անկախությունը ՌԴ-ին վաճառած «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյի բերանով, իսկ ՀՀ-ն անդարձ պոկվում է այդ «փտած» նախագծերից, որտեղ չուներ կյանք

ՌԴ-ի տեսակետները հնչում են Բելառուսի անկախությունը ՌԴ-ին վաճառած «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյի բերանով, իսկ ՀՀ-ն անդարձ պոկվում է այդ «փտած» նախագծերից, որտեղ չուներ կյանք«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համարում է, այսպես ասած, «պիտուշ»:

Այսպես է նա մեկնաբանում նրա՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու վերաբերյալ այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է կտրուկ շարժումներ չանի:

«Ռուսաստանը մի «պիտուշ» ունի, որն անընդհատ շրջանառության մեջ է, ՌԴ-ի ցանկացած տեսակետ, տխմար միտք հնչում է Լուկաշենկոյի՝ «կոլխոզի նախագահի» բերանով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միաժամանակ քաղաքագետը ողջունում է այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հանգիստ են վերաբերվում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու հանգամանքին: Սակայն, ըստ Սուքիասյանի, իրականում նրանք շատ անհանգիստ են. «Որովհետև ունեն ՀԱՊԿ-ի հեղինակության հարց, տեսնում են, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի հիմնական ստրատեգիալ պետությունը՝ ՀՀ-ն, հեռանում է: Պարզ է՝ շատ կուզենար, որ ՀՀ-ն իրենց հետ լիներ, բայց ճար չունեն ու սեփական դեմքը փրկելու համար անում են այդ հայտարարությունները»:

Զրուցակցի խոսքով՝ ի տարբերություն Բելառուսի՝ Հայաստանն ընդհանրապես որևէ տեղ ո՛չ մտնում է, ո՛չ էլ որևէ տեղից՝ դուրս գալիս:

«ՀՀ-ն ճշտում է իր քաղաքականությունը, ՀԱՊԿ-ն է Հայաստանին վաղուց թողել և մերձեցել թուրքական դաշինքի հետ, հետևապես իրենք վաղուց մեզանից դուրս են եկել, մենք պարզապես մեր վրայի ցեխը մաքրում ենք: Իսկ այ ինքը (-խմբ. նկատի ունի Ալեքսանդր Լուկաշենկոն) տարբեր տեղեր մտնելու սեր ունի: Նա Բելառուսի անկախությունը վաճառել է ՌԴ-ին, թող իր մասին մտածի, որ ոճրագործ է ու հավանաբար մի օր պատասխանատվության է ենթարկվելու, իսկ ՀՀ-ն պարզ է, որևէ հետքայլ չի անելու, անդարձ պոկվում է այդ «փտած» նախագծերից, որտեղ չուներ կյանք, անընդհատ նվաղում էր և՛ տարածքապես, և՛ մարդկային իմաստով, և՛ բարոյապես, և՛ տնտեսապես: ՀՀ-ն հնարավոր ամենաարագ ճանապարհներով պիտի ճողոպրի այդ կառույցներից, որովհետև այդ ճանապարհը Հայաստանի դիակն է»,- ասում է քաղաքագետը:

Միաժամանակ, նրա պնդմամբ, դա այդքան էլ հեշտ ճանապարհ չէ, քանի որ վերջին 200 տարվա ռուս-թուրքական գործարքը ճեղքելուն ուղղված քաղաքականություն է:

«Այս երկու պետությունները՝ ՌԴ-ն և Թուրքիան, որոնք ունեն իրենց կցած քարեր (ՌԴ-ն իրեն կցել է Բելառուսին, Թուրքիան՝ Ադրբեջանին) ու էս քարերով ՀՀ-ի ճակատագրով 200 տարի է զբաղվել են. շատ լավ ծանոթ են մեր տարածաշրջանին, շատ լավ գիտեն մեր աշխարհագրությունը, մեր պրոբլեմները, մեր մարմնում խցկված «5-րդ շարասյան»-ը: 200 տարի է՝ ՀՀ-ն և հայ ժողովուրդը հանված է աճուրդի, ճոճանակի նման է՝ ռուսը մորթում, ուղղում է դեպի Թուրքիա, Թուրքիան մորթում, հրում է ՌԴ-ին: Այն, ինչ հիմա արվում է, այդ 2 հարյուր տարվա այլանդակ գործընթացի ճեղքելուն է միտված»,- կարծում է նա:

Անդրադառնալով այն այն պնդումներին, թե ՀԱՊԿ-ը սառեցնելու մեխանիզմ չունի՝ քաղաքագետն ասում է՝ դա պետության դիրքորոշում է. «Կարող էինք ուրիշ բառ օգտագործել, գլխավորը ՀՀ ռազմավարական ընտրությունն է և դրա բացահայտ արտահայտությունը, որ ՀՀ-ն, ըստ էության, ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի: Թղթերը, երբ ժամանակ կունենանք, կճղենք կշպրտենք»:

Խոսելով Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան ենթադրյալ այցելության մասին լուրերի մասին՝ Սուքիասյանն ասում է՝ Զելենսկին կգա, Մակրոնը, թե Բայդենը, ՌԴ-ի համար թշնամական քայլ է. «Նախ իշխանությունը հայտարարություն չի արել, չեմ կարող մեկնաբանել՝ գալո՞ւ է, թե՞ չէ, բայց եթե գալու է, շատ նորմալ է. ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ինքը կորոշի՝ որ պետության հետ համագործակցի, որի հետ՝ ոչ: Եթե գա, իհարկե, ոռնոց կբարձրացնեն, տեղեկատվական դաշտում ուղեղային գրոհ կլինի, ՀՀ-ն կմեղադրվի Հռոմեական կայսրությունը, Սովետական միությունը «փլուզելու» համար, բայց դա կանցնի շատ արագ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր