Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 փետ 2024 13:45

Ադրբեջանցիների սպառնալիքներն ու հայհոյանքները ռուսաստանցի քաղաքագետի հասցեին՝ Ռ. Վարդանյանի մեդադրանքներին անդրադառնալու համար

Ադրբեջանցիների սպառնալիքներն ու հայհոյանքները ռուսաստանցի քաղաքագետի հասցեին՝ Ռ. Վարդանյանի մեդադրանքներին անդրադառնալու համարՌուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մուխինն իր տելեգրամյան ալիքում վերջերս անդրադարձել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման հարցին և նրան առաջադրված մեղադրանքին:

«Արդեն հինգ ամիս է՝ Ադրբեջանը կալանքի տակ է պահում ղարաբաղյան հակամարտության ընթացքում ձերբակալված մի քանի տասնյակ մարդկանց։ Նրանց թվում են չճանաչված հանրապետության կառավարության ութ նախկին անդամներ։

Որքանո՞վ է իրավաբանորեն հիմնավորված Վարդանյանի կալանավորումը և արդյոք մեղադրանքներն օրինական են։ Իսկ հիմա ամեն ինչ հերթականությամբ։ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է չորս ամսից էլ պակաս։ Այս պաշտոնը նրան լիազորություն չի տվել զինված գործունեություն ծավալելու կամ ֆինանսավորելու նման գործունեություն։ Մասնավորապես, ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանատու չի եղել Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային կառույցների աշխատանքների համակարգման համար։ Այս թեզերն անհիմն են դարձնում ահաբեկչության ֆինանսավորման և անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեղադրանքները։

Լաչինի միջանցքը, որտեղ կալանավորվել էր Վարդանյանը, գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Սա օրինականորեն հաստատված կարգավիճակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության շրջանակում, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը։ Այս փաստաթղթի հիման վրա էլ Լաչինի միջանցքն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կապը։ Ռուս խաղաղապահները, որոնց իրավասությունը հիմնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի (2022 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 695) հրամանագրի վրա՝ («Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին») 2022 թվականին չեն արձանագրել Վարդանյանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելու կանոնների խախտում։

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը տեղադրվել է միայն 2023 թվականի գարնանը, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելուց հետո։ Սա բացառում է պետական սահմանը խախտելու մասին մեղադրանքները։ Բացի այդ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին կայացրած վճիռները հստակորեն ճանաչել ու պաշտպանել են Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։ Նմանօրինակ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Այս ամենի հանրագումարը հաստատում է, որ Ռուբեն Վարդանյանը դարձել է Բաքվի քաղբանտարկյալ։ Ուստի, նա չպետք է մնա կալանքի տակ նման մտացածին իրավական հիմքերով»,-գրել էր ռուսաստանցի քաղաքագետը։

Նրա այս հրապարակմանը շատ բուռն արձագանքել էին ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ու ադրբեջանցի օգտատերերը՝ սպառնալիքների ու հայհոյանքների տարափ տեղալով  ռուսաստանցի քաղաքագետի վրա: Ավելի ուշ RUSARM INFO-ին տված հարցազրույցում  Ալեքսեյ Մուխինը նշել է, որ իր սյունակում գրել է այն, ինչ ճիշտ է համարում, իսկ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր