Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս          Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ»       Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»    

02 մար 2024 15:32

Եգիպտոսում կքննարկվի Գազայում հրադադարի և գերիների փոխանակման հարցը

Եգիպտոսում կքննարկվի Գազայում հրադադարի և գերիների փոխանակման հարցը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները մարտի 2-ին մեկնելու են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ ոչ պաշտոնապես քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հաստատման և գերիների փոխանակման հարցը: 

Աjդ մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը վկայակոչելով իսրայելական «Կան» հեռուստաալիքը:

Նշվում է, որ Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի իշխանություններին ներկայացնելու է պաղեստինցի այն բանտարկյալների անունները, որոնց մտադիր չէ ազատ արձակել։ Միաժամանակ, ներկայացվելու է իսրայելցի գերիների անվանացանկը, որոնց պետք է ազատ արձակի Պաղեստինի դիմադրության շարժումը: Այդ տեղեկությունն, ըստ ԻՌՆԱ-ի, հաստատել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր