Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

02 մար 2024 17:04

Պուտինն ու Լուկաշենկոն ի՞նչ են խոսել մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույցի ժամանակ

Պուտինն ու Լուկաշենկոն ի՞նչ են խոսել մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույցի ժամանակՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է մոտ մեկ ժամ։

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Պետությունների ղեկավարները նաև անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերին ու նախանշել մոտ ապագայի հեռանկարները։

Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահին «2024 թվականի փետրվարի 25-ին կայացած խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր