ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

06 մար 2024 11:25

Մակրոնի հայտարարությունը չափազանց վտանգավոր է

Մակրոնի հայտարարությունը չափազանց վտանգավոր էՈւկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն աշխարհը մղում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին «Соловьев Live»–ի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինը նախագահ Մակրոնի «սուր ու սպառնալից» հայտարարություններն անվանել է եվրոպական ներկայիս էլիտաների «քաղաքական անգրագիտության օրինակ»։

«Իհարկե, ցավալի է դա տեսնել, ցավալի է հետևել, ցավալի է հասկանալ, որ ներկայիս եվրոպական և հյուսիսատլանտյան էլիտաների բանակցային կարողությունները շատ ցածր մակարդակի վրա են ․․․ Բայց այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է»,- ասել է Նարիշկինը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախ ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մտածեն Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին, իսկ հետո, ՆԱՏՕ-ի գործընկերների քննադատություններից և հակադարձումներից հետո, հայտարարել էր, որ ֆրանսիացի զինվորականներին ռազմաճակատ ուղարկելու հարցն օրակարգում չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր