Կենդանակերպի նշանների կանայք ինչպիսի տղամարդկանց են ձգում իրենց
Խոյ
Որպես կանոն, Խոյերին ձգտում են այն տղամարդիկ, որոնք ապավինում են նրանց որոշումների կայացմանը, օրինակ՝ ուր գնալ, ինչով զբաղվել, ինչպես անցկացնել ազատ ժամանակը։ Սա չի նշանակում, որ Ձեր ընտրյալները ծույլ են կամ անվճռական։ Պարզապես նրանք գիտեն, որ Ձեր գաղափարները կգերազանցեն իրենց առաջարկները։ Դուք հաճախ ցանկանում եք հեռանալ Ձեր ընտրյալից և լինել մեկի կողքին, ով իր ուսերին կվերցնի իր սեփական գործողությունների համար պատասխանատվության մեծ մասը։ Սակայն ճակատագիրն անողոք է։ Եզրակացություններ արեք և կոմպրոմիսներ փնտրեք։
Ցուլ
Այն տղամաիդիկ, որոնք Ձեր շուրջ են հավաքվում, քնքշության կարիք ունեն։ Ո՜չ, նրանք թուլամորթ չեն, պարզապես ցանկանում են հանդիպել մեկին, ով կլինի իրենց համախոհը և կլցնի հոգին սիրով ու քնքշությամբ։ Խոստովանեք, որ Դուք ստիպում եք մարդկանց սիրված զգալ այն պահից, երբ իրենք անցնում են Ձեր տան շեմը։ Համակերպվեք և հոգատարություն պարգևեք մտերիմներին։
Երկվորյակներ
Դիմացեք, Երկվորյակներ, Ձեզ բաժին են ընկել տղամարդիկ, որոնք գիտեն՝ Դուք կապահովեք իրենց անսպառ էներգիայով և կենսական ուժով։ Մի մտածեք, որ Ձեր սիրելին թույլ մի մարդ է, որն անընդհատ արգելակում է։ Պարզապես նրան հարկավոր են վառ զգացողություններ, որոնք Դուք առատորեն կարող եք տալ։ Կարևոր է սովորել կիսվել, և Ձեզ կվերադառնա հարյուրապատիկը։
Խեցգետին
Խեցգետինը հաճախ գրավում է ոչ միայն հուզական տղամարդկանց, այլ նաև մեծ շահարկողների։ Այդ մարդիկ կանեն ամեն բան, որպեսզի ստիպեն Ձեզ հոգ տանել իրենց մասին։ Խաբեությամբ և տարբեր հնարքներով իրենք ճնշում կգործադրեն Ձեր թույլ կետերին՝ կարեկցանքի և գերզգայունության։ Սակայն մի՞թե հաճելի չէ ինչ-որ մեկին անհրաժեշտ և սիրելի լինել։
Առյուծ
Առյուծը աստղ է, որ գրավում է այն տղամարդկանց, որոնք ցանկանում են ջերմանալ Առյուծի փառքի և շլացնող էության շողերի ներքո։ Եթե գոյություն ունենային ցնցելու մրցույթներ, ապա Դուք առաջին տեղը կզբաղեցնեիք։ Ի՞նչ անել այս ամենի հետ։ Հանդարտվել և հաճույք ստանալ՝ էքսցենտրիկությամբ և կայծակնայնությամբ տղամարդկանց շլացնելով։
Կույս
Կույսը գրավում է տղամարդկանց, որոնք քաոսի մեջ կարգ ու կանոն են փնտրում։ Նրանք, որպես կանոն, մի փոքր կոտրված են և հուսալի հենարանի կարիք ունեն։ Նրանք մոլորված մարդիկ են, որոնց համար Դուք պետք է ճիշտ ուղի գտնեք։ Սակայն մի ստանձնեք ուղեցույցի դերը, քանի որ կախյալ տղամարդու ձեռքերում հայտնվելու վտանգ կա։
Կշեռք
Կշեռքները ձգում են այն տղամարդկանց, որոնք ցանկանում են, որ իրենց ընկերուհին լինի և սոցիալապես ակտիվ, և սիրող ու խելացի, որը ցանկացած տղամարդու կյանքը ավելի լավը դարձնի։ Տարօրինակ ոչինչ չկա, սակայն զգույշ եղիր, որպեսզի վնասակար սովորության չվերածվես։
Կարիճ
Կարիճը գրավում է այն տղամարդկանց, որոնք կորցրել են կրքի զգացումը։ Ոչ ոք չի կարող տալ այդ տղամարդկանց այնքան կիրք, որքան Կարիճը։ Կարիճի ցանկությունը վարակիչ է, բոցավառ և շլացնում է ոգևորիչ ալիքով։ Կարևոր է չխորտակվել։ Ձեռքի տակ փրկօղակ ունեցեք և զգոն եղեք։
Աղեղնավոր
Աղեղնավորների մոտ հերթով գալիս են կյանքից հոգնած տղամարդիկ։ Նրանք գիտեն, որ Դուք իրենց ցույց կտաք զարմանահրաշ իրեր ու վայրեր, որոնք տղամարդիկ երբեք չեն տեսել և չեն փորձել։ Դուք անպայման ցույց կտաք նրանց Պրահայի սեքս-մեքենաների թանգարանը, կնոջ կրծքի հուշարձանը Ամստերդամում և Թայլանդի Պայամ գաղտնի կղզին։ Դուք առաջարկում եք մարդկանց ամբողջ աշխարհը, և այսքանից հետո ինչպե՞ս իրենք կարող են չգայթակղվել։
Այծեղջյուր
Այծեղջյուր կանանց հետաքրքրում են ֆինանսապես անկայուն տղամարդիկ, որոնց չէր խանգարի տնարար ձեռքը և կախարդական հարվածը։ Ձեր հետևողական բնավորությունը կօգնի տնտեսել բյուջեն և կապահովի համատեղ հանգստությունը։ Հիշեք՝ Ձեր սիրելին անկայուն վիճակում է և անվտանգության ու Ձեր աջակցության կարիքն ունի։
Ջրհոս
Դուք ձգում եք այն տղամարդկանց, որոնք ցանկանում են ընդունված լինել Ձեր կողմից իրենց ինքնատիպություններով և բոլոր տարօրինակություններով հանդերձ։ Խանութի մեկ ծայրից մյուսը սայլակով սլանալ, կամ թռչել երկնաքերի տանիքից․ սա է նրանց էությունը։ Բայց մի մոռացեք միշտ ձեռքի տակ սաղավարտ ու պարաշյուտ ունենալ։ Իսկ եթե կարճ՝ Դուք միշտ ողջունում եք յուրահատկությունն ու անհատականությունը։
Ձկներ
Արտահայտվելու ցանկություն ունեցող ստեղծագործ էակները վազում են Ձկների մոտ, որոնք հատուկ մոտեցում են ցուցաբերում այս տղամարդկանց։ Դուք բացահայտում եք իրենց մինչ այժմ չբացահայտված կողմերը, և դա նրանց դուր է գալիս։ Ձեզ վստահեցնում են, որ իրենց մեջ մեծ արարիչ է «քնել» և արդեն ժամանակն է արթնացնել նրան ու վայելել պրոցեսը։