ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

08 մար 2024 11:10

Առեղծվածային պայթյուն Էջմիածնում․ Opel-ը վերածվել է մոխրակույտի, բնակարաններ ու մեքենաներ են վնասվել

Առեղծվածային պայթյուն Էջմիածնում․ Opel-ը վերածվել է մոխրակույտի, բնակարաններ ու մեքենաներ են վնասվելԱյսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու առեղծվածային պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով և կան վնասված ավտոմեքենաները։

Հրշեջները մարել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը։

Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել էին նաև բակում կայանված «Mercedes CLS 550», «Toyota Vits», «Infiniti », «Jeep» մակնիշի ավտոմեքենաները և պարեկներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզում են նշված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենաներից 2-ը տարհանել են։

Պայթյունի հետևանքով 1 հոգի թեթև վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վնասվել են մի քանի բնակարանների պատուհանների ու դռների ապակիները, բնակարանների սենյակների մի քանի պատեր դարձել են վթարային։ Պայթյունի հետևանքով վնասվել է անգամ 5-րդ հարկում գտնվող բնակարանների պատուհանները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի և պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի՝ «Opel Zafira»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
shamshyan.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր