Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 մար 2024 15:10

Օծանելիք՝ֆրի կարտոֆիլի բույրով. Վաճառքի կհանվեն նաեւ սխտորի, ինչպես նաև սև պղպեղի և մայոնեզի բույրով օծանելիքներ

Օծանելիք՝ֆրի կարտոֆիլի բույրով. Վաճառքի կհանվեն նաեւ սխտորի, ինչպես նաև սև պղպեղի և մայոնեզի բույրով օծանելիքներՃապոնիայում McDonald's ռեստորանը հայտարարել է ֆրանսիական ֆրի կարտոֆիլի բույրով օծանելիքի մասին, հայտնում է X-ը։

«Մենք թողարկեցինք օծանելիք, որից ֆրի կարտոֆիլի հոտ է գալիս: Վերցրեք այն ձեզ հետ հանդիպման, որպեսզի հաղթող դառնաք»,-ասում է ապրանքանիշը:
Վաճառքի կհանվեն նաեւ ճապոնական ավանդական համեմունքներ ումեբոշիի, սխտորի, ինչպես նաև սև պղպեղի և մայոնեզի բույրով օծանելիքներ: McDonald's-ի ներկայացուցիչները չեն նշել վաճառքի մեկնարկի ամսաթիվը։

Սեպտեմբերին Pringles ապրանքանիշը թողարկել է չիպսեր սեւ խավիարով։ TikTok-ի օգտատերերը անսովոր համադրություն են մտածել. Հավաքածուն ներառում է չիպսերի տարբեր համերով երեք հավաքածու և խավիարի երկու տեսակ։ 49 դոլար արժողությամբ առաջին հավաքածուն ներառում է թթվասերի և սոխի համով դասական չիպսեր, որոնք լրացվում են կարմիր իշխանի խավիարով և սերուցքով:

Երկրորդ հավաքածու, Ծովի աղը - 110 դոլար: Այն պարունակում է աղած չիպսեր, սև թառափի խավիար և հարուստ կրեմ:
Երրորդ հավաքածու, խրթխրթաններ և խավիար - 140 դոլար: Այն ներառում էր երեք տեսակի չիփս՝ օրիգինալ աղով, «թթվասեր և սոխ» և խորովածի համով, և խավիարի երկու տեսակները՝ կարմիր և սև:

Արտադրողները խոստանում են վեց անհավանական և տարբեր համային համակցություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր