Տեսանյութ.Տավուշի մարզի որոշ ճանապարհներ կարող են հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ. Փաշինյան

«Ոչ թե կտրում ենք ինչ-որ բան, այլ՝ ճշգրիտ տեսնում ենք, որ Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե գիծը հատում է, հետո՝ նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումներում այնպիսի ֆոն կար, որ այնտեղ, որտեղ ճանապարհ կա, հարցը լուծենք հետևյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից՝ համարժեք հատված տանք։ Հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ»,- հայտարարեց Փաշինյանը։