2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է          Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել       Հակոբ Ասլանյանին «ռադ արեցինք», բայց նենց արեցինք, որ թոշակը ստանա    

13 մար 2024 15:26

Մոսկվայի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով

Մոսկվայի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքովՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:

Ըստ հաղորդագրության` ԱԴԾ-ն տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիա է գործում մի քանի անօրինական առցանց խանութների համար։

Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կգ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր: Հետաքննություն է ընթանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրության հոդվածով, հանցավոր խմբի մասնակիցները ձերբակալվել են:

Իրավապահները պարզում են` արդյոք ձերբակալվածներն առնչություն ունեն այլ ընդհատակյա լաբորատորիաների գործունեության հետ, թե ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր