ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ          Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ       Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար    

16 մար 2024 14:45

Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավոր «Արմավիր» ՔԿՀ-ում ցուցաբերել է անհնազանդություն, հորդորելով նաև այլ կալանավորներին միանալ իրենց անօրինական գործողություններին

Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավոր «Արմավիր» ՔԿՀ-ում ցուցաբերել է անհնազանդություն, հորդորելով նաև այլ կալանավորներին միանալ իրենց անօրինական գործողություններինՀանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությոնից:

Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։

«Armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով։ Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։

Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր