«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

18 մար 2024 13:43

Տեսանյութ.Պարոն վարչապետ, որ ադրբեջանցիները առաջ գան, մենք պետք է կրակենք, թե՞ ոչ․․․

Տեսանյութ.Պարոն վարչապետ, որ ադրբեջանցիները առաջ գան, մենք պետք է կրակենք, թե՞ ոչ․․․Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը  հարցազրույցով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և իր հետագա գործողություններին: Նա, մասնավորապես, ասում է.

• Նիկոլ Փաշինյանի հետ չեն բանակցում, իրան ուղղակի ասում են` սենց պիտի անես:

• Իրանք` գործող իշխանությունները, պիտի չամադանները կապեն ու գնան:

• Մեր ժողովուրդը սրանց չի ընտրել:

• Նիկոլը ոչ մի բան չի կարողանում, ինքը նույնիսկ Tik Tok-ի մասնագետ չի:

• Իրանք չկան էդքան, 2020թ. նոյեմբերի 10-ին, երեք օր վախից փախած էին, մենակ ես էի գնում աշխատանքի ու ևս մեկը, որի անունը չեմ հրապարակի, որ չթիրախավորեն:

• Ինքը իրա աթոռից երբեք չի հրաժարվի, էդ աթոռը միակ բանն ա, որ իրան թույլ ա տալիս առավոտը հանգիստ կոֆե խմի իրա տան մեջ:

• Պատերազմի վտանգ կա, բայց ստախոսությամբ են զբաղված, չեն պատրաստվում պատերազմի, ոչինչ չեն անում:

• Արմեն Աշոտյանին ինչի՞ ա կալանքի մեջ պահում, Աշոտյանը քաղբանտարկյալ ա: Դավիթ Տոնոյանին, մյուսներին ինչի՞ ա անազատության մեջ պահում, ի՞նչ են արել:

• Նիկոլը ոչ մի հարց չի լուծել, բայց մեղադրում ա զինվորականներին:

• Ինքը վախում ա, ես իրան լավ գիտեմ`վախկոտ մարդ ա: Վախենում ա նույնիսկ ամնիստիա հայտարարի:

• Նիկոլը պատրաստ ա նույնիսկ Ադրբեջանի անձնագիր ստանա, մենակ թե`մնա էդ աթոռին:

• Պարոն վարչապետ, որ ադրբեջանցիները առաջ գան, մենք պետք է կրակենք, թե՞ ոչ․․․

• Արտահերթ ընտրություն չի լինելու․ Նիկոլին այլ ձևով ենք ճանապարհելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր