Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

18 մար 2024 17:07

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ 

Հիշեցնենք՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր