Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները

«Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը», - գրել է Զախարովան։
Նշենք, որ Փաշինյանը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ «շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք»։
«Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։