Նրանք, ովքեր ասում էին «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»

Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, փորձում է անել այն, ինչը 2018-2020 թվականներին չանելու համար պատերազմից հետո իրեն շատերը քննադատում էին (էինք)։
Բայց հիմա, այդ մեղադրողների մեծ մասը ոչ միայն չեն աջակցում իր այս քայլերին, այլև հակառակը, ոնց կարում` «պադնոշկա» են տալիս։
Ես ոչ Փաշինյանի աջակիցն եմ, ոչ էլ, առավելևս, թիմակիցը։ Բայց ես «աբիժնիկ» էլ չեմ, որ նախկինում քննադատածս քայլը չկրկնելու և ոչ-պոպուլար քայլի գնալու համար իրեն քննադատեմ։
Առհասարակ, ի՞նչ կարգի բարոյական համակարգ է պետք ունենաս, որ երկար տարիներ ոչ-պոպուլար մի բան պահանջես, բայց երբ դա արվի` առիթից օգտվես ու քննադատես։
Հ.Գ. Խոսքս վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ասում էի «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», բայց հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»։
Միշտ «ոչ մի քայլ հետ» ասողներին սա չի վերաբերվում և այդ ասողներին ես ամբողջությամբ հարգում եմ, եթե առաջնագծում իրենք են կամ իրենց հարազատները։