Տավուշի հողերի մասին ինչ է ասել Փաշինյանը՝ անվտանգության խորհրդի նիստում․ «Հրապարակ»
![Տավուշի հողերի մասին ինչ է ասել Փաշինյանը՝ անվտանգության խորհրդի նիստում Տավուշի հողերի մասին ինչ է ասել Փաշինյանը՝ անվտանգության խորհրդի նիստում](https://hayacq.com/uploads/posts/2019-05/1556968955_13365470.jpg)
Իշխանական օրենսդիրները սպասում են Փա- շինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված եւ փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:
Դիցուք, Բերքաբե- րի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։
Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստո- րեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, եւ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 03․ 24 թ համարում։