Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am          Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն իսկ պետական հիմնարկների աշխատակիցներին ուղիղ ասվել է՝ կազատվեն աշխատանքից․ «Հրապարակ»       Դոլարը թանկացել է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ի համար    

22 մար 2024 13:03

ՀՀ-ն գնում է լեռնային պայմաններին համապատասխան հնդկական ծանր սպառազինություն, որոնցով հնարավոր է թիրախներ խոցել գրեթե 50 կմ հեռավորության վրա

Հայաստանը գնում է լեռնային պայմաններին համապատասխան հնդկական ծանր սպառազինությունՀայաստանը, ինչպես և նրա հարևան Ադրբեջանը, շարունակում են ակտիվորեն հարձակողական զենք գնել, գրում է akcent.site-ն։

Այս անգամ Հնդկաստանից ձեռք է բերվում 84 կատարելագործված քարշակային հրետանային ATAGS համակարգեր։ Այդ 155 միլիոն դոլար արժողությամբ գործարքը զգալիորեն կուժեղացնի Հայաստանի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները։

ATAGS-ը, որը համատեղ մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից, 155 մմ տրամաչափի հրետանային համակարգ է:

Նրանց օգնությամբ հնարավոր է թիրախներ խոցել գրեթե 50 կմ  հեռավորության վրա։ Այդ համակարգերը կարող են գործել տարբեր պայմաններում, այդ թվում՝ լեռնային տարածքներում։

2023 թվականին Հայաստանն արդեն ձեռք էր բերել 6 նման համակարգեր և կնքել պայմանագրեր հնդկական արտադրողներից այլ զինատեսակների, այդ թվում՝ MArG-155 անիվավոր ինքնագնաց հաուբիցների և «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։

Հայաստանը Հնդկաստանից ստացել է նաև Swathi հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ համակարգեր և Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ։ Նաև վերջերս Ֆրանսիան է ծանր զինատեսակներ ուղարկել Հայաստան՝ 24 Arquus Bastion զրահափոխադրիչ, Ground Master ռադարներ և հակաօդային պաշտպանության Mistral 3 համակարգեր։ Հայկական բանակի ակտիվ վերազինումը արտացոլվում է նմանատիպ գնումներով Ադրբեջանում։

Այդ երկիրն արդեն պայմանագիր է կնքել Սերբիայից Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների, Թուրքիայից Bayraktar Akıncı գրոհային անօդաչուների և SOM թևավոր հրթիռների, և Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչների գնումների համար։ Դժվար չէ կռահել, թե ում դեմ են այդքան ակտիվորեն զինվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Իհարկե՝ միմյանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր