Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

13 նոյ 2023 10:33

ՀՀ-ն Հնդկաստանից գնում է ադրբեջանական դրոն-կամիկաձեներց պաշտպանության միջոցներ, որոնք կապահովեն անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումը, կպաշտպանեն անօդաչուների հարձակումներից

Overclockers.ru-ն գրում է, որ Pinaka բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի ընդունումից հետո Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, պաշտպանության և ճնշելու համակարգեր Ադրբեջանի կամիկաձե անօդաչուներին հակազդելու համար։

Իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրների համաձայն, Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանում մշակված ZADS հակադրոնային համակարգերի մատակարարման համար։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը այդ համակարգերը ստացել են 2021 թվականին,  իսկ ցամաքային ուժերը պատվիրել է 20 միավոր C-UAS  2,27 միլիարդ ռուփի կամ 27,3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, որը կստանա 2024 թվականի մարտին։ Նույն անանուն աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հայդարաբադի Zen Technologies ընկերության հետ 41,5 մլն դոլար արժողությամբ նման սարքերի մատակարարման համար, որը ներառում է ինչպես ուսումնական ծրագրեր, այնպես էլ հենց ZADS համակարգեր։ «Zen Technologies հակադրոնային համակարգը ապացուցված տեխնոլոգիա է, այն արդեն ծառայության է անցել Հնդկաստանի ռազմաօդային ուժերում, և հիմա այն ընտրել է նաև հնդկական բանակը: Եվ Հայաստանում հասկանում են, որ քանի որ Հնդկաստանի զինված ուժերը ակտիվորեն օգտագործում են այդ համակարգերը, դրանք պարզապես պետք է արդյունավետ լինեն»,- նշել է աղբյուրը։

Zen Technologies-ի հակաօդային պաշտպանության համակարգը ապահովում է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, դասակարգում և հետևում պասիվ հսկողության սենսորների, տեսախցիկների միջոցով և «անօդաչու վտանգի» չեզոքացում ռադիոխցանման միջոցով: Այն բազմաշերտ բազմասենսորային կառուցվածք է, որն ի վիճակի է ապահովել լիարժեք էշելոնացված պաշտպանություն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից:

2023 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած Zen Technologies ընկերության տնօրենների խորհրդի նիստում որոշվել է մասնաճյուղ բացել Հայաստանում։ Նպատակն է առավելագույնի հասցնել երկրի առևտրային ռեսուրսների զարգացումը, ներառյալ վաճառքը, տեխնիկական աջակցությունը և սպասարկումը:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքրիկ պետություն է, որը գտնվում է Եվրասիայի հարավկովկասյան տարածաշրջանում, բայց դարձել է Հնդկաստանի համար կարևոր ռազմավարական գործընկեր։ 2022 թվականին, երբ Հնդկաստանը պայմանագիր կնքեց Հայաստանին մատակարարելու PINAKA բազմակի օգտագործման հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ և այլ զինամթերք ընդհանուր 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, շատերը դա համարեցին Նյու Դելիի կողմից կովկասյան հակամարտությունում սեփական դիրքորոշումը արտահայտելու միջոց։ Դա առաջին դեպքն էր, երբ Հնդկաստանը արտահանեց իր Pinaka համակարգը:

Հնդիկ ռազմական փորձագետները կարծում են, որ Հայաստանը, ի թիվս այլ բաների, ընտրել է Pinaka-ն, քանի որ իր մարտական ​​հատկանիշներով դրանք ոչնչով չեն զիջում ամերիկյան HIMAR համակարգերին։ Համալիրի հիմնական առավելությունը բարձր շարժունակությունն է։ Դա հատկապես կարևոր է ադրբեջանական կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում կամիկաձե դրոնների ակտիվ օգտագործման ֆոնին։

2022 թվականին է Հնդկաստանն առաջին անգամ հանդես եկել որպես Հայաստանի պաշտպանական գործընկեր, որը երկարաժամկետ հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ Հնդկական զենքի առաջին խմբաքանակը Հայաստան է առաքվել անցյալ տարի տարանցիկ ճանապարհով՝ Իրանի տարածքով։

Հնդկական Economic Times օրաթերթը գրել է, որ Հայաստանը շատ կցանկանար արդիականացնել իր ռազմական զինանոցը, որը ժառանգել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Երեւանը նախատեսում է ուսումնասիրել երկրի զինանոցում խորհրդային տեխնիկայի արդիականացման և արևմտյան համակարգերին ինտեգրվելու մեխանիզմները։ Ներկայումս Հնդկաստանի հետ երկխոսություն է տարվում ոչ միայն գնումների, այլ նաև տեղում սարքավորումներ հավաքելու հնարավոր համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև հայ ռազմական մասնագետների պատրաստման ուսումնական կենտրոնների կազմակերպման շուրջ։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ֆրանսիան հայտարարեց Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որը փորձում է դիվերսիֆիկացնել զենքի ներկրումը և նոր դաշնակիցներ գտնել Արևմուտքում։ Դա տեղի ունեցավ Փաշինյանի այն հայտարարությունների ֆոնին, թե իբր Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարել մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պատվիրված սպառազինություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր