Իջևանում տարածվել են վեներական հիվանդություններ.թեթև վարքի տեր 2 կանանց միջոցով վարակվածներից են բարձր դասարանների տղшներ

Հանրակրթական դպրոցների աշակերտ տղաների վեներական հիվանդություններով վարակվելն արտառոց երևույթ է, որը վկայում է աշակերտների դաստիարակության գործում լուրջ բացթողման մասին։
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե այդ դեպքի կապակցղությամբ մարզպետարանն ի՞նչ է ձեռնարկել: Մարզպետարանի պատասխանում նշված է․ «Վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ Առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ Առողջապահության նախարարության տիրույթում են»։