Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են          Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

23 մար 2024 14:00

Ահաբեկիչները կիրառել են դյուրավառ հեղուկ՝ համերգասրահն այրելու համար, որտեղ գտնվում էին հանդիսատեսները, այդ թվում վիրավորներ

Ահաբեկիչները կիրառել են դյուրավառ հեղուկ՝ համերգասրահն այրելու համար, որտեղ գտնվում էին հանդիսատեսները, այդ թվում վիրավորներՊարզվել է, որ ահաբեկիչները կիրառել են դյուրավառ հեղուկ՝ համերգասրահն այրելու համար, որտեղ գտնվում էին հանդիսատեսները, այդ թվում վիրավորներ։ Այս մասին նշվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

«Քննչական խումբը՝ կազմված Ռուսաստանի ՔԿ քննիչներից, քրեագետներից եւ փորձագետներից, շարունակում է աշխատանքը պատահարի վայրում՝ քրեական գործի հետաքննության հանգամանալից պլանի համապատասխան։ Շարունակվում են համերգասրահի շինությունների զննումը եւ իրեղեն ապացույցների հավաքումը՝ սրահների մաքրմանը զուգընթաց, ուսումնասիրվում են տեսախցիկների նկարահանումները, սկսվել է աշխատանքը տուժածների հետ։

Ներկա պահին պարզվել է, որ զոհերի թիվը կազմում է 93 մարդ։ Նրանց թիվը շարունակում է ավելանալ։ Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վիրավորումներն ու թունավորումներն այրման գազերից։

Զննման նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հարձակվելիս ահաբեկիչներն օգտագործել են ավտոմատ զենք, որը, նրանց թողած զինամթերքների հետ միասին, հայտնաբերվել եւ առգրավվել է ՌԴ ՔԿ քննիչների կողմից։ Իրեղեն ապացույցների հիման վրա ներկայում կատարվում է բալիստիկ, գենետիկ եւ մատնահետքերի փորձաքննություն։

Պարզվել է նաեւ, որ ահաբեկիչները կիրառել են դյուրավառ հեղուկ՝ համերգասրահի այրման համար, որտեղ գտնվել են հանդիսատեսները, այդ թվում վիրավորներ»,- նշվել է ՌԴ ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր