Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ          Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է, որ փորձում են առգրավել պատրիարքարանի անշարժ գույքը       Ջրասուզակներն ու փրկարարները Հրազդան գետում փնտրում են Կիևյան կամրջից իրեն ցած նետած քաղաքացուն    

24 մար 2024 17:07

Տեսանյութ.Ծաղկազարդը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ

Ծաղկազարդը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը ԵրուսաղեմՄարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց իր գեղեցկագույն տոներից մեկը` Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: 

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր: 

Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Այդ օրը  Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:
Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները տարածելով ճանապարհին: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: 

Տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր