ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

25 մար 2024 16:25

Մոսկվայում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով հիվանդանոցից տարհանվել է 700 մարդ

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով 700 մարդ է տարհանվել հիվանդանոցից, որտեղ բուժվում են նաև «Կրոկուս» կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հնարավոր պայթյունի մասին նամակ է ուղարկվել Պիրոգովի անվան ազգային բժշկավիրաբուժական կենտրոնի փոստային բաժանմունք։

Դրանում ասվում է, որ հիվանդանոցում տեղադրված է 4 ուսապարկ, դրանցում՝ ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքեր 40 րոպեանոց ժամաչափով։

Մարդկանց դուրս են բերել շենքից։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։

Մարտի 23-ին մերձմոսկովյան Իստրա քաղաքային շրջանի ղեկավար Տատյանա Վիտուշևան ասել է, որ Մոսկվայի շրջանի բնակիչները ահաբեկչական բնույթի հաղորդագրություններ են ստանում անհայտ հեռախոսահամարներից։ Նա հորդորել է չփոխանցել այդ հաղորդագրությունները այլ քաղաքացիների։

Նշենք, որ Մերձոսկվայի «Կրոկուս» կենտրոնում մարտի 22-ին իրակայնացվել է ահաբեկչություն, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր