Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

26 մար 2024 15:04

Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կլաարին

Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԿլաարինԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որն ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել էր Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար։

«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել «նախապաշարմունքներից» և միայն չարիք է տեսնում «ադրբեջանական գյուղերի»  վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։

Նախօրեին Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- գրել էր նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր