Մայրը կաuկածվում է դuտեր և տղայի նկատմամբ nտնձգnւթյnւններ կատարելnւ մեջ՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպպատակով          «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 27-ի համար    

27 մար 2024 11:43

ԱՄՆ նախագահ Բայդենը ՌԴ նախագահ Պուտինին «մսագործ» է անվանել

ԱՄՆ նախագահ Բայդենը ՌԴ նախագահ Պուտինին «մսագործ» է անվանելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Ուկրաինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Իր ելույթում ԱՄՆ ղեկավարն իր ռուս գործընկերոջն անվանել է «մսագործ»։

Դիմելով Հյուսիսային Կարոլինայում իր աջակիցներին՝ Ջո Բայդենը խոսել է հարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2%-ից 25%-ի բարձրացնելու իր նախաձեռնության մասին։ Նրա խոսքով, դա հնարավոր կդարձներ մոտակա 10 տարում հարյուր միլիարդավոր դոլարներ ներգրավել բյուջե։

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել սրա հետ: Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Այնքան շատ բաներ կան, որ մենք կարող էինք հաջորդաբար անել, այդ թվում՝ վերջապես պաշտպանել Ուկրաինան մսագործ Պուտինից»,- ասել է Բայդենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, նախընտրական արշավի ժամանակ Ջո Բայդենն ասել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային սպառնալիքների առաջ է կանգնած «Պուտինի և նրա պես մյուս շանորդիների պատճառով»։

Կրեմլում ամերիկյան նախագահի հայտարարությունը խայտառակություն էին որակե։ Մարտին Ջո Բայդենը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր