Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 մար 2024 18:35

Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
 
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակիչը հաճախակի ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Նշված գյուղ են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ անչափահասի մայրը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 16։00-ի սահմաններում ամուսինը իրենց տանը ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը, ձեռքերով 3 անգամ հարվածել է մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ մարտի 14-ին իրենց տանը փորձել է սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր դստեր հետ: Ոստիկանները նույն օրը գյուղից  հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխվել այդ տղամարդուն։
 
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ  ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր