Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

29 մար 2024 12:44

Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին

Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասինԽոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ կարծում է՝ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։

«Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է:

Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրահայում ստորագրված փաստաթղթում ամրագրված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ:

Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլարը։ Եվ, դատելով արձագանքներից, Բաքվում լավ հասկացել են նրան»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր