ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 մար 2024 15:47

Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք

Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենքԱռավոտյան 7.30 եկել էին մեր տուն ԱԱԾ-ից երկու դիմակավորված ու զինված անձ եւ քննիչներ՝ անցկացնելու մեր տան խուզարկությունը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

«Փնտրում էին զենք, զինամթերք, թմրամիջոցներ, սխեմաներ: Իհարկե, ոչ մի բան չգտան, առգրավեցին իմ երկու հեռախոսները, խոստացան վերադարձնել, հուսով եմ՝ կվերադարձնեն:

Մենք ասել ենք եւ ես հիմա վերահաստատում եմ՝ ինչ պլանավորել ենք, անելու ենք, անելու ենք ժողովրդի օգնությամբ, խաղաղ անհնազանդության եղանակով:

Ես առաջարկեցի առգրավել այս բեկորը, որը զինվորի մարմնից հեռացվել է 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ, որը Նիկոլ Փաշինյանի միջոցով ռուսն ու թուրքը հրահրեցին Արցախը օտարելու եւ մեր զինվորներին մատաղ անելու նպատակով: Էս բեկորը չառգրավեցին, ոչինչ, էս բեկորը, Նիկոլ, դու հետո կուլ ես տալու, ես քեզ դա խոստանում եմ:

Էս խուզարկությունները նշանակում են, որ Նիկոլ, արա, դու վախեցած ես: Ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ չափն անցել ես, կարմիր գծերը հատել ես, ժողովրդի համբերության բաժակըւ լցվում է: Էն տղերքը, որ պոռթկացին նռնակներով, դա դեռ սկիզբն է, կգտնվեն գուցե շատ ուրիշ հայ մարդիկ, որ կպոռթկան, իսկ ԱԺԲ-ն շատ շուտով ժողովրդի լայն զանգվածների միջոցով քեզ ու քո թայֆային ռադ ա անելու»,-ասաց նա:

Այնուհետեւ դիմելով ժողովրդին, Վահե Գասպարյանն ասաց. «Սիրելի ժողովուրդ, պահը մոտենում է, որ մենք ճիշտ ժամին, ճիշտ վայրում պետք է ուս-ուսի տված սրենք, մաքրենք երկրի ներքին կեղտը, այդ ոջիլներին, տառականներին ճզմելով վերացնենք, որովհետեւ երկիր ենք կորցնում: Երեկ Ալեն Սիմոնյանը, Գռզոյի տասովչիկը, որ հիմա խորհրդարանի ղեկավար է, Հ1-ով Ստալինի քարտեզներն էր ցույց տալիս Տավուշի գյուղերը հանձնելու համար: Մենք հայրենիք ենք կորցնում ու դա հանդուրժել հնարավոր չի: Մոտենում է պահը, պատրաստ եղեք ոտքի ելնելու:

Հերիք եղավ, բոլ եղավ, լսո՞ւմ եք արա: Ժողովրդի արյունը խմում եք 6 տարի շարունակ, այլեւս չի լինելու: Այս տարի, մոտակա ժամանակներում ձեզ ռադ ենք անելու, ուղարկելու ենք գրողի ծոցը, դատարանում պատմելու եք ամեն ինչ: ԱԱԾ-ի տղերքով գալու ենք ձեր տները:

Ժողովուրդ պատրաստվեք, քիչ մնաց, պահը մոտենում է: Հաշված շաբաթներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է եւ վերջ»:

Նշենք, որ ԱԺԲ-ից հայտնել են, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Մասնավորապես, խուզարկվել են Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի, Արա Պապյանի, բնակարաններում: Մարզերում եւս խուզարկում են ԱԺԲ-ի աջակիցների տներն եւ գրասենյակները:

Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած  անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:

Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր