Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»          Հոկտեմբերի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 մար 2024 14:59

Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում է վտարանդի կառավարություն։

«Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանելն ապահովի, 200 մարդու կենդանի հրկիզման սահմռկեցուցիչ ու ամոթալի դրվագն ունենալով իր անցյալում, խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին․․․

Ասեք՝ տեղ է հասել, իջնելու ժամանակն է»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին, ի պատասխան հարցի, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել էր ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին և հայտարարել․

«Հայտարարում են և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր