Արդյո՞ք ՌԴ-ում գարնանային զորակոչը կտարածվի նաև հայերի վրա
Ռուսաստանում ապրիլի 1-ից սկսվում է զինվորական ծառայության գարնանային զորակոչը, որի տեւողությունը մեկ տարի է։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Գարնանային զորակոչը կիրականացվի հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Հեռավոր հյուսիսի առանձին շրջանների և դրանց համարժեք տարածքների», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ելնելով Հեռավոր հյուսիսի որոշ շրջանների կլիմայական առանձնահատկություններից՝ զորակոչը կիրականացվի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության գարնանային զորակոչը սկսելու մասին։
Ծառայության են զորակոչվում Ռուսաստանի Դաշնության 18-ից 30 տարեկան քաղաքացիներ, նախատեսվում է զորակոչել 150 հազար մարդու։
Դատելով, որ Ռուսաստանում տասնյակ հազարների է հասնում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի թիվը, զորակոչը կտարածվի նաև մեր հայրենակիցների վրա։