Ըմպելիք՝ կուտակված ճարպերից ազատվելու նաև նյութափոխանակությունը կարգավորելու համար
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Այս գործընթացքում չափազանց կարևոր է առողջ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը ու նյութափոխանակության կարգավորումը։
Բաղադրատոմս, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմին կապահովվի անհրաժեշտ սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով, հանքանյութերով։ Առավելագույն արդյունքի հասնելու համար այն հարկավոր է օգտագործել ֆիզիկական վարժություններից հետո։
Բաղադրիչներ
1 բանան
1 թեյի գդալ կտավատի սերմ
1 թեյի գդալ մանրացրած իմբիր
կես բաժակ արքայախնձոր
1/3 բաժակ կոկոսի ջուր կամ բուսական կաթ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։ Գերադասելի է հյութը խմել կա՛մ առավոտյան՝ քաղցած վիճակում, կա՛մ ընթրիքի փոխարեն։