Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 ապր 2024 14:15

Ընթացիկ հանդիպումից Բրյուսելում բեկում չի ակնկալվում.Երևանը զոնդավորում է հիմքը ու իրեն է առաջարկում

Ընթացիկ հանդիպումից Բրյուսելում բեկում չի ակնկալվում.Երևանը զոնդավորում է հիմքը ու իրեն է առաջարկումiz.ru-ն «Երրորդը կլինե՞ս. ինչո՞ւ է Փաշինյանը ցանկանում հանդիպել ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջիկա ուրբաթ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում Երևանին կխոստանան անվտանգության որոշ երաշխիքներ և կգովաբանեն եվրաինտեգրման ցանկության համար։ Իսկ ի՞նչ են ասում փորձագետները: Քաղաքագետ Արթուր Աթաևը խորհուրդ է տալիս ընթացիկ բանակցություններից սենսացիաների չսպասել:

«Հայաստանն ու Արևմուտքը տարբեր նպատակներ ու շահեր ունեն։ Երևանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ և փորձում է պաշտպանվել ադրբեջանա-թուրքական տանդեմից։ Արևմուտքը չի ցանկանում ներքաշվել այդ կոմբինացիայի մեջ, սակայն շատ է շահագրգռված Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մեջ։ Կարծում եմ, որ Բրյուսելում կողմերը կփնտրեն ինչ-որ հավասարակշռություն ու փոխընդունելի դիրքորոշումներ։ Ընթացիկ հանդիպումից բեկում չեմ ակնկալում, դա կլինի միջանկյալ փուլ, և արդյունքներից ելնելով՝ կողմերը կսահմանափակվեն դեկլարատիվ հայտարարություններով»,- կարծում է նա։ IMEMO-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ կարծում է, որ Հայաստանը մտադիր է արտաքին քաղաքական շրջադարձ կատարել։

«Երևանը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, առաջին հերթին՝ խոսքը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ասպեկտների մասին է։ Ըստ այդմ, Երևանին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ այլ խոշոր խաղացողներից։ Այդ առումով հատկապես կարևոր է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը, որը գլխավորում է ՆԱՏՕ-ն և ուղիղ կապ ունի Թուրքիայի ղեկավարության հետ»,- ընդգծել է նա։ Փորձագետը նաև կարծում է, որ ընթացիկ բանակցություններից բեկում ակնկալելն իմաստ չունի։ «Խոսքը շփումների սկզբի մասին է, Երևանը զոնդավորում է հիմքը ու իրեն է առաջարկում։

Կարծում եմ, որ այս փուլում Հայաստանի ղեկավարությունը գոհ կլինի, անգամ եթե Վաշինգտոնը հանդիպումից հետո գոնե բանավոր խոստանա արձագանքել Բաքվից և Անկարայից Հայաստանին ուղղված սպառնալիքներին։ Եթե դա տեղի ունենա, ապա Փաշինյանի թիմը, հավանաբար, կսկսի ավելի ակտիվ «մաքրել հրապարակը», այսինքն՝ քշել ռուս սահմանապահներին, Ռուսաստանի հետ որոշ երկկողմանի պայմանավորվածությունները խզել և ինչ-որ կերպ փորձել հեռավորություն պահպանել Մոսկվայից»,- եզրափակել է Մուխանովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր