Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա

Նա ընդգծում է՝ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։
Երիցյանի խոսքով, հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի; Մյուս կողմից էլ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով այն իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել; Ավելին՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր ստորագրել , որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։
«Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- ասում է Ռ.Երիցյանը;
Նա իր խոսքում մասնավորապես անդրադառնում է «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր։
«Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։ Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա»,- ասել է Երիցյանը։