Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

04 ապր 2024 15:31

Ի՞նչ է պարտադրում Ադրբեջանն Արցախում մնացած հայերին .հայտնի չէ, թե ինչ է սպասվում Ստեփանակերտում մնացած մյուս հայերին

Ի՞նչ է պարտադրում Ադրբեջանն Արցախում մնացած հայերին .հայտնի չէ, թե ինչ է սպասվում Ստեփանակերտում մնացած մյուս հայերինՆախօրեին MediaHub-ը հայտնել էր, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան են եկել Սարգիս Գալստյանն ու իր կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։ Ավելի ուշ մեր տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Սարգիս Գալստյանը կալանավորվել է, նրան առաջադրվել է մեղադրանք լրտեսության համար:

MediaHub-ին բացառիկ տեղեկություններ են հասել, թե ինչու է Գալստյանը, որը, կարծես, չէր կաշկանդվում ապրել ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում ադրբեջանցիներով շրջապատված, որոշել է գալ Հայաստան: Մեզ հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում իրենց կամքով մնացած հայերին ադրբեջանցիներն են պարտադրում գալ Հայաստան: Ո՞րն է պատճառը, պարզ չէ, բայց այս պահին հայտնի չէ, թե ինչ է սպասվում Ստեփանակերտում մնացած մյուս հայերին: 

MediaHub-ը կապ հաստատեց իր կամքով Արցախում մնացած Տող գյուղի բնակչուհի Լարիսա Ստեփանյանի բարեկամների հետ։ Մաքսիմ Մեսրոպյանը մեզ ասաց, որ Կարմիր խաչի առաքելության միջոցով վերջերս է խոսել Լարիսայի հետ, հորդորել նրան, որ Հայաստան գա։ «Նա մերժեց իմ հորդորները, ասելով, որ Բաքվի ղեկավարությունն իրեն բնակարան է խոստացել, և  դրա համար չի պատրաստվում գալ։ Լարիսան միայնակ կին է, շատ բարեկամներ չունի։ Դրա համար խնդրեցի, ասացի՝ «արի մեզ հետ կմնաս, բնակվարձի ու կոմունալ ծախսերի մասին չմտածես, ես կհոգամ», ինքն էլ ասաց՝ «ես չեմ պատրաստվում գալ, արդեն պայմանավորվել եմ, կգնամ Տող»»,- ասաց Մեսրոպյանը: 

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Լարիսան ասել է, թե Արցախում  որևէ բանի պակաս ու կարիք չունի։ Ասել է, թե Ադրբեջանը նրանց թոշակ է հատկացնում, իսկ սնունդն ու անհրաժեշտ այլ ապրանքները ձեռք է բերում Ստեփանակերտում գործող միակ խանութից։

«Լարիսային իբր ասել են, որ Տողում նախկինում ապրող ադրբեջանցիները կվերադառնան, այդ ժամանակ իրեն էլ կտեղափոխեն գյուղ, որ համակեցությամբ ապրեն։ Դա հենց ինքն է փոխանցել։ Թե որքանով է ճիշտ կամ սխալ, չեմ կարող ասել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ստեփանակերտում ապրող Լարիսա Ստեփանյանի ծանոթներից մեկն օրեր առաջ մեզ փոխանցել էր, որ Լարիսան ապրում էր Տող գյուղում։ Նա ամուսնացած չի եղել, սակայն որդեգրած տղա ուներ, որը մահացել է 1990-ականներին։ Նրա եղբայրն առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է։ Հետո հայրն է մահացել, հետո՝ մայրը։ Ինքը մնացել է ամբողջովին միայնակ…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր