«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 ապր 2024 16:31

Ժամկետներ չկան, թե երբ պետք է Տավուշի 4 գյուղերը տրվեն Ադրբեջանին

Ժամկետներ չկան, թե երբ պետք է Տավուշի 4 գյուղերը տրվեն ԱդրբեջանինԵթե լինեն պայմանավորվածություններ երկու կողմերը կհրապարակեն, քանի դեռ չկան պայմանավորվածություններ դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանն ու Բաքուն պայմանավորվածություն ունեն, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից։

Հարցին՝ ժամկետներ կան, թե երբ պետք է այդ 4 գյուղերը վերադարձվեն, փոխնախարարը նշեց, որ նման ժամկետներ չկան։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք երկկողմ հանդիպումներ նախատեսվում են խաղաղության գործընթացի հետ կապված, նա տեղեկացրեց, որ այս պահին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Հարցին՝ Հայաստանը հայտարարում է պաշտոնապես, որ պատրաստակամ է Տավուշի այդ հատվածից սկսել սահմանազատումը և այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին ադրբեջանական կողմը պահանջում է այդ տարածքները, ի՞նչն է խնդիրը, որ գործընթացն առաջ չի գնում, Կոստանյանը շեշտեց, որ Հայաստանը հայտարարում է՝ պատրաստակամ է դելիմիտացիայի գործընթաց իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան քարտեզների հիման վրա՝ վերականգնելու 91 թվականի սահմանագիծը։

ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձավ վաղը Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ և ԱՄՆ հանդիպմանը, նշելով, որ վաղվա օրակարգում լինելու են տնտեսական և հումանիտար հարցեր։ «Ակնկալում ենք՝ մեր գործընկերները թե՛ տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու, թե՛ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական և հումանիտար, բնակարանային խնդիրների լուծման համար օգնություն կտրամադրեն»,- ասաց նա և հավելեց, որ մեր առջև ԵՄ, ԱՄՆ կողմից պահանջ չի դրվել դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր