Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով 2 մեղադրյալի տնային կալանքը վերացվեց          Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը բոլոր մակարդակներում՝ Իսրայելին կանգնեցնելու համար       Մոսկվայում կինը ծննդաբերելուց հետո նորածնին գցել է զուգարանը    

09 ապր 2024 09:27

Փաշինյանները որտեղ են նշել Մայրության եւ գեղեցկության տոնը․«Հրապարակ»

Փաշինյանները որտեղ են նշել Մայրության եւ գեղեցկության տոնը«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը:
 
«Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ:
 
Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր