Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 ապր 2024 13:07

ՀՀ-ում կարողացել են փրկել 2 տարեկան երեխային. կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն

ՀՀ-ում կարողացել են փրկել 2 տարեկան երեխային. կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատական միջամտություն՝ Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ:

Հիվանդանոցից հայտնում են, որ կլինիկա դիմած 2 տարեկան երեխան ունեցել է հետևյալ գանգատները՝ որովայնի ցավ, փսխում, ջերմություն:

Կատարված հետազոտությունների ժամանակ երեխայի մոտ որովայնի խոռոչում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն 8*6 սմ չափի:

Կատարվել է վիրահատություն՝ հեռացնելով մանկական հասակում բավականին հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցք՝ միջընդերքի լիմֆանգոմիա:

«Մասնագետներն իրականացրել են ստորին միջային որովայնահատում, բարակ աղու մասնատում՝ գոյացության հեռացում, բարակ աղու բերանակցում ծայրը ծայրին: Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով»,-հայտնում են հիվանդանոցից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր