Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

10 ապր 2024 11:40

Տեսանյութ.Պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև սպառնալիք են մեկը մյուսի համար

Պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև սպառնալիք են մեկը մյուսի համարՊատմական ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց ու նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե միայն 2022 թվականին են արձանագրել, որ Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնը արհամարված է ու դա տեղի է ունեցել մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից:

«Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա ու միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ ու որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժակետ ու երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում, ու այդ պահից քաղաքական ու հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց՝ իրական ու պատմական Հայաստանի միջև»,-հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ իրական Հայաստանը 29 հազար 743 քառակուսի կմ տարածք ունեցող երկիրն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր