Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր.առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է գլոբալ բարձր ջերմաստիճան          Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը       Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»    

10 ապր 2024 12:28

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին. Բաքվում մտածում են՝ հրավիրե՞ն Ամենայն Հայոց կաթողիկոսին կոնֆերանսի, թե՞ ոչ

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին. Բաքվում մտածում են՝ հրավիրե՞ն Ամենայն Հայոց կաթողիկոսին կոնֆերանսի, թե՞ ոչՏարեվերջին Բաքվում տեղի է ունենալու հոգեւոր առաջնորդների հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդ, շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա ասել է, որ քննարկվելու է հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հրավիրելու հարցը։ «Ես ժամանակին նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել եւ մասնակցել է հոգեւոր կոնֆերանսին»,- տեղեկացրել է Փաշազադեն։
***
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում, այսօր ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ նշելով՝ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

«Ժամանակին ես Կաթողիկոսին հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան հորդորել ենք ընդունել փաստը։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,- ասել է Փաշազադեն՝ հայկական եկեղեցուն մեղադրելով նաև «օտար հովանավորների հրահանգով գոծելու» համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր