Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

10 ապր 2024 12:52

Ռուսական բանակը վարկաբեկողը համերգ կտա Երևանում

Ռուսական բանակը վարկաբեկողը համերգ կտա Երևանում«Ժամանակի մեքենա» «լեգենդար» խումբը մեծ համերգով հանդես կգա Երևանում ի պատիվ իր 55-ամյակի, հայտնում են հայկական լրատվամիջոցները` վկայակոչելով առաջիկա միջոցառման կազմակերպիչներին,-գրում է Eadaily.com-ը։

Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Բոլոր հիթերը` 1970-ականներից մինչև 2020-ականները, և միգուցե բոլորովին նոր բաներ, տեսաշոուի ուղեկցությամբ կկատարեն Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Անդրեյ Մակարևիչը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, 2022 թվականին դարձել է առաջինը Ռուսաստանում, ով ընդգրկվել է օտարերկրյա գործակալների ցուցակում ոչ թե արտաքին ֆինանսավորման, այլ արտաքին ազդեցության պատճառով։

Երաժիշտն այդ կարգավիճակում է հայտնվել արտասահմանյան լրատվամիջոցներին, այդ թվում` տխրահռչակ ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցներում ռուսական բանակը վարկաբեկող մի շարք հայտարարությունների պատճառով։

Դժվար է ասել, թե Մակարևիչի գլխավորած «լեգենդար» խմբի առաջիկա հյուրախաղերը այդ Անդրկովկասյան հանրապետության հերթական «անբարյացակամ քայլն» է, թե ոչ, բայց հիշյալ օտարերկրյա գործակալի` նման երաժշտական ճանապարհորդության տհաճ հետհամը որոշակի մտքերի է հանգեցնում։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է զգալի փոխադարձ լարվածությամբ` Երևանի մի շարք այնպիսի քայլերից հետո, որոնք Մոսկվայում համարվել են ոչ բարեկամական և նույնիսկ «հակառուսական»:

Դա Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի վավերացումն է, Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, հանրապետության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումները Կիևի ռեժիմի ներկայացուցիչների հետ և այլն։

Երկկողմ հարաբերություններում նոր գրգռվածություն է հայտնվել Հայաստանի ղեկավարության կողմից վերջերս բարձրացված հարցի արդյունքում, որն է` ՀԱՊԿ-ում հանրապետության մասնակցության «սառեցումը» և Ռուսաստանի հետ գործընկերության մեջ նրա անվտանգության ապահովման մեխանիզմի «անարդյունավետության» մասին հայտարարությունը։

Այդ առումով Երևանը սկսել է խոսել իր արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» անհրաժեշտության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր