Պետական գաղտնիքի գործը 4 տարի է՝ քննում են. «Ժողովուրդ»          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 13-ի համար       Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»    

11 ապր 2024 11:17

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա երեխայի մարմին

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա երեխայի մարմինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 
Ժամը 16։15-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել  է Ալավերդի համայնքի տներից մեկը,  որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է:       

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչակա բաժին, որտեղ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր