Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

13 ապր 2024 09:31

«Արմենալը» չի փակվի․ հայկական կողմից գործուղվել են Մոսկվա` բանակցելու.«Հրապարակ»

«Արմենալը» չի փակվի․ հայկական կողմից գործուղվել են Մոսկվա` բանակցելու«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ գրել էինք, որ նոր սկանդալ է հասունանում` ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ- Արմենալ» գործարանը որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան: Իսկ սարքավորումները կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, փայլաթիթեղի արտադրություն հիմնել: Անգամ երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոն ապրանք ՌԴ տեղափոխելու համար:

Եվ սա խոշոր վնաս կհասցնի հայկական արդյունաբերությանը, որը երբեք չի կարողանա զրոյից նման հզոր արտադրություն ստեղծել: Իսկ տարածքը որոշել են տրամադրել կառուցապատողներին, եւ նույնիսկ նրանց հետ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվել` պահանջարկն ուսումնասիրելու համար: Այս գործարքի մասին տեղեկանալով, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը փորձել է գործարանը գնել, բայց ռուսները մերժել են:

Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է պաշտոնի նշանակվել, գործուղել են Մոսկվա` «Ռուսալի» ղեկավարության հետ բանակցելու, որ գործարանը չապամոնտաժվի: Եվ կարծես համոզել են, որ ընդունեն Սամվել Կարապետյանի առաջարկը, ով հաստատ գործարքից շահած դուրս կգա` աշխարհում մեծ պահանջարկ վայելող փայլաթիթեղի արտադրող դառնալով:

«Արմենալի» տնօրեն Արթուր Զաքարյանը, ով մեր նախորդ զրույցում հաստատել էր, որ «Տաշիր գրուպի» ներկայացուցիչները եկել են գործարան` «արտադրական հունին ծանոթանալու», երեկ ասաց, որ տեղյակ չէ նոր գործընթացներից: Էկոնոմիկայի փոխնախարար Ն․ Տերյանի հետ Մոսկվա մեկնած վարչության պետ Արմեն Եգանյանը հաստատեց, որ Մոսկվա են մեկնել.

«Հայկական կողմի համար շատ կարեւոր է, որ գործարանն աշխատի իր պրոֆիլով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր