Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

15 ապր 2024 13:50

Իրանը հաստատակամ է՝ վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և ազգային շահը

Իրանը հաստատակամ է՝ վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և ազգային շահըԵրևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ համաչափ գործողությունները եւ գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական օրինական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն եւ ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության թիրախավորման եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման։

Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին եւ խիստ դատապարտմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը զսպող միջոց է եւ ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր եւ անխոհեմ գործողության հետեւանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին եւ նրա աջակիցներին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի եւ ագրեսիայի դեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր