Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:
Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար…
Այս սահմռկեցուղիչ կուրը ցնցել էր բոլորիս, այդ թվում «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին:
Լուսինեն հրապարակում է արել`արտահայտելով իր դժգոհությունը, զայրույթն ու նաև պնդել, որ նմաններին մեղադրանքը քիչ է, նրանց մահապատիժ է հասնում:
Հիշեցնենք՝Ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ, գրում է Aysor.am-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։
Հաղորդվում է, որ դեռահասի մայրն աշխատում է զորամասում։ Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»,-հայտնեց նա: