Դանիելյանին սպառնացողը Կյաժն է, ով աչքի է ընկնում իր հակաօրինական, հակամարդկային վերաբերմունքով          Եվրոպան կարող է մեռնել.Մենք երբեք այսքան արտաքին և ներքին թշնամիներ չենք ունեցել       Տեսանյութ.Ցուցարարներին ցրելու համար, կիրառեցին ինչ-որ գազ, որից բոլորը սկսեցին խեղդվել․ Ահազանգ    

22 ապր 2024 13:21

Տեսանյութ.Տավուշցիները վազում են դեպի դիրքեր, որ թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացվեն

Տավուշցիները վազում են դեպի դիրքեր, որ թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացվենՈսկերպարում իրավիճակը դեռ լարված է. փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպարցիները փորձում են թույլ չտալ։

Ոստիկաները հորդորում են ժողովրդին հետ քաշվել, նշում են, որ չի կարելի այդտեղ մնալ, քանի որ դա վտանգավոր է նրանց կյանքի համար, կարող են ականները պայթել։
Երբ ոստիկանները հորդորեցին՝ վիճաբանություն չստեղծել, ոսկեպարցիները հակադարձեցին․ «Ո՞նց կարելի է թշնամի Նիկոլի հրամանը կատարել։ Ականը հանում են, որ թուրքը բերի մեր տուն մտցնի, Նիկոլի հրամանն եք կատարում»,-ասացին նրանք։

Ոստիկանության ծառայողները կրկին հորդորեցին․ «ժողովուրդ, առաջ մի գնացեք, ամեն տեղ ական է»։

«Թող պայթի, ավելի լավ է թող պայթի ես արժանապատիվ մեռնեմ։ Ականազերծում են, մեր հողերը նվեր են տալիս ադրբեջանցիներին։ Ծափ տվողներին կանչեք, թող գան ծափ տան այստեղ։ Հրաման տվողը դավաճան է, դավաճանի հրաման կատարողը՝ կրկնակի դավաճան»,-ասացին հավաքված ոսկեպարցիները։

Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանության մայոր Արթուր Լոպյանը բողոքող ոսկեպարցիներին ասաց, որ ինչ անում են, այդքան ժողովրդի անվտանգության համար են անում։ Նա նշեց, որ ականազերծման աշխատանքներն իրենք չեն անում, որ իրենք դադարեցնեն։ Ականազերծման աշխատակիցները շարունակվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր