Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

25 ապր 2024 12:52

Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո

Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, դելիմիտացիան, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքոԿարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր գործողություն կատարվում է 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի (այսուհետ` չգիտեմինչ) հիմքով: Այդ մասին ասում է Ալիև Իլհամը, «Պուտին Վլադիմիր & Co»-ին, դա չեն թաքցնում աշխարհի խոշոր խաղացողները: Թեպետ Փաշինյան Նիկոլը չգիտեմինչի մասին չի խոսում, կարծիք չի հայտնում, այնուամենայնիվ, սրբորեն կատարում է չգիտեմինչի պատվիրանները:


Ուզենք, թե չուզենք, Արցախը, դելիմիտացիան, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին Վլադիմիրի «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո: Թերևս դա է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում` ներպետական ուժերին «չի հաջողվում» ձախողել օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Այլ կերպ ասած` չկա լուրջ արտաքին միջամտություն, այնպես, ինչպես 2018թ:
Դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանում բացակայում է առերևույթ ազգային չարիք հանդիսացող չգիտեմինչի դեմ ընդվզումը: Քաղաքական ուժերն ընդվզում են Ոսկեպարի, անկլավների, Արցախի, միջանցքի հանձնման, Փաշինյան Նիկոլի դեմ, սակայն ծպտուն չեն հանում չգիտեմինչի վերաբերյալ: Այսինքն, հայազգի բնակչությունը «պայքարում է» հետևանքների, այլ ոչ պատճառի դեմ: Այդ իսկ պատճառով, ոչինչ չի ստացվում: Պայքարը պետք է իր մեջ պարունակի քաղաքական բաղադրիչ, ինչը տվյալ դեպքում բացակայում է»։

ռ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր