Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

26 ապր 2024 14:54

«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ

«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Ենթադրվում է, որ խոսքը «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի մասին է։

ՔԿ-ն փաստական տվյալներ է ստացել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ղ.-ն իր մի խումբ համախոհների հետ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում, դրանից հետո նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է այլ անձանց հետ։

«Նրանք հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին»,– նշված է հաղորդագրությունում:

Արդյունքում հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:

Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձին։
2024 թվականի ապրիլի 23-ին նա ձերբակալվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործություն):

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը) նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր