«Մի մատով 2 աչքերդ կհանեմ,չերեզ ոստիկանություն սաղ ընտանիքիդ կորցնել կտամ». 140 դպրոցում դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին ու վիրավորում

Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկը իր ձեռքը կծում է։
Այդ երեխան գնում խաբար տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։Վերջում մեր զրուցակիցը ասաց, որ երեխայի հանդեպ դասղեկի նման վերաբերմունքի պատճառը կայանում է նրանում, քանի որ ինքը երբեք դպրոցի անհասականալի ու անհիմն դրամահավաքներին չի մասնակցում, իսկ դրամահավաքները, ըստ մեր զրուցակցի, շատ հաճախակի են լինում։
Կ․ Բրեյանը խնդրեց իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը ու հետևողականությունը։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։