«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

29 ապր 2024 15:30

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմի մոտ է.Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմին մոտ է.Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցումԱդրբեջանի Պետական հանձնաժողովը մամուլի հայտարարություններում բազմիցս նշել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմին մոտ է, որովհետև տարածքը գրավված է եղել հայկական բանակի կողմից և 30 տարի գտնվում էր նրանց վերահսկողության տակ։

Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբե֏անի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

Նա նշել է, որ այն ժամանակ հայկական կողմը տեղեկություններ է ունեցել  մարտերի ժամանակ զոհված զինվորների,  խաղաղ բնակիչների, ինչպես նաև զոհվածների թաղման վայրերի մասին։ 

«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտ։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությունը հայկական կողմինն է, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր